ՀԱՊԿ-ը կհամագործակցի ՆԱՏՕ-ի հետ
ՀԱՊԿ-ի անդամ պետությունների արտգործնախարարների խորհուրդն այսօր Աստանայում տեղի ունեցած նիստի ընթացքում հայտարարություն են ընդունել` ՆԱՏՕ-ի հետ «երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ» համագործակցելու մասին:
Մասնավորապես, ՀԱՊԿ երկրներին առաջարկվում է Հյուսիս-Ատլանտյան դաշինքի հետ համագործակցել Աֆղանստանին վերաբերվող հարցերում, ինչպես նաև թմրամիջոցների և ահաբեկչության դեպ պայքարում:
Ավելի վաղ ՀԱՊԿ ղեկավարությունը ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու ցանկություն հայտնել էր, սակայն դժգոհել էր, որ Բրյուսելը հետաքրքրություն չի ցուցաբերում այդ հարցում:
Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները հայտարարել են, որ ՀԱՊԿ-ն աջակցում է ՄԱԿ-ի և Արաբական լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի` Սիրիայի խաղաղության ծրագրին:









