Նախընտրական միջադեպ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում
Համացանցում տեղեկություններ են հայտնվել, որ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղում նախընտրական բնույթի միջադեպ է տեղի ունեցել, որի արդյունքում ծեծի է ենթարկվել Քաղաքաշինության նախարարության Արմավիրի տեսչության պետ Արայիկ Ալեքսանյանը, և անգամ հնչել են կրակոցներ: Tert.am–ը Ոստիկանությունից փորձեց պարզել, թե որքանով են իրականությանը համապատասխանում այս տեղեկությունները, ինչին ի պատասխան Ոստիկանությունից հաստատեցին, որ իսկապես Հոկտեմբեր գյուղի գերեզմանոցում այսօր առավոտյան միջադեպ տեղի է ունեցել, որի հանգամանքները դեռևս պարզվում են: Սակայն այլ մանրամասներ չնշվեցին, մասնավորապես թե արդյոք կրակոցներ եղել են, թե ոչ։
Նա Արայիկ Ալեքսանյանը, ըստ, առայժմ չճշտված տեղեկությունների՝, մասնակցում է ԲՀԿ քարոզարշավին, սակայն։ ԲՀԿ նախընտրական շտաբի ղեկավար , քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյաննը, սակայն, Tert.am –ին հայտնեց, որ Արայիկ Ալեքսանյանը ԲՀԿ-ի հետ որևէ կապ չունի, նա անկուսակցական է և հարում է «երկրապահական թևին»։
Վարդան Վարդանյաննը, ի դեպ, տեղյակ չէր միջադեպից և ինքն էր պատրաստվում մանրամասներ ձեռք բերել, ինչից հետո միայն ասաց, որ «հին պատմություն է»:
Նշենք, որ ըստ Lragir.am կայքի՝ վերջերս բանտից վաղաժամկետ ազատված քաղաքացի Սամսոն Պողոսյանը և ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդին այսօր առավոտյան տնից դուրս են հրավիրել թիվ 21 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով առաջադրված ԱԺ թեկնածու Մերուժան Շատինովի Մխոյանին և վեճի բռնվել: Տեղի է ունեցել ծեծկռտուք, հորից հետո Մերուժան Շատինովը Մխոյանը գնացել է Նահապետ Գեւևորգյանի հարազատ գյուղ՝ Հոկտեմբեր և շարունակել վեճը: Ապա, կանատեսների վկայությամբ, հնչել են նաև կրակոցներ, որի հետևանքով առայժմ անձը չպարզված մեկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նշենք, որ այյս ընտրատարածքում առաջադրված թեկնածուներն են՝ անկուսակցական Մերուժան Մխոյանը, Հայոց Համազգային շարժում կուսակցությունից՝ Սեդրակ Հովհաննիսյանը և ՀՀԿ-ից՝ առաջադրված Ալիկ Պետրոսյանը:
Ըստ Lragir.am-ի միջադեպի անմիջական մասնակիցը ոմն Սամսոն Պողոսյանն է, որը շուրջ մեկ ամիս առաջ վաղաժամկետ ազատվել է Քրեակատրողական հիմնարկից, որտեղ իր պատիժն էր կրում՝ ԲՀԿ-ական Ռուստամ Գասպարյանի դեմ մահափորձ կատարելու համար դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով:









