Յոթ տարվա ազատազրկում Facebook-ում Մուհամադ մարգարեի ծաղրանկարները դնելու համար

11:36 • 06.04.12

Թունիսում 2 երիտասարդ 7 տարավա ազատազրկման են դատապարտվել Մուհամադ մարգարեի ծաղրանկարները Facebook-ում տեղադրելու համար, գրում է Reuters-ը:

Երկրի արդարադատության նախարարության խոսնակը հայտարարել է, որ Մարգարեի մերկ ծաղրանկարների տեղադրումը սոցիալական կայքում բարոյական նորմերի և հասարակական կարգի խախտում է, ինչը նպաստում է լարված մթնոլորտի ստեղծմանը Թունիսում, որտեղ բնակչության զգալի մասը մուսուլման են կազմում:

Ներկայում երկու մեղսագործներից մեկն է ձերբակալված, մյուսը հետախուզման մեջ է:

Թունիսցի բլոգերների մի մասը կարծում է, որ տղաների նկատմամբ շատ խիստ վճիռ է կայացվել:

Երկրում Մարդու իրավունքների պաշտպան Էմմա Գալելին իր հերթին նշել է, որ դա խոսքի և կրոնի ազատության լուրջ ոտնահարում է: