Ամերիկացիները ճապոնական ուրվական նավ են խորտակել

09:18 • 06.04.12

ԱՄՆ-ի ափային պաշտպանության ծառայողները կրակ են բացել չկառավարվող՝ առանց անձնակազմի ճապոնական մի նավի ուղղությամբ, որը լքել էր Ճապոնիայի ափերը ֆուկուսիմայի աղետի արդյունքում առաջացած ցունամիի ժամանակ:

Ալյասկայի ափային պաշտպանության ներկայացուցիչները հայտարարել են, որ ավելի անվտանգ է եղել խորտակել նավը, քան սպասել դրա վթարին ժայռերի վրա՝ չունենալով հստակ տեղեկություն վառելիքի քանակի մասին:

Փրկարարները կարծում են, որ ուրվական նավի խորտակումը նավարկությունը կդարձնի առավել անվտանգ այդ շրջանում ՝ վերացնելով դատարկ նավի բախման վտանգը այլ նավերի հետ:

Ճապոնական նավը առաջին անգամ նկատվել է Կանադայի խաղաղօվկիանոսյան ափին այս տարվա մարտին: