Կահիրեում տեղի ունեցած բախումներում ղպտիական 3 տուն են հրդեհել
Այսօր մի քանի մարդ վիրավորվել է, և երեք տուն, որոնք պատկանում են ղպտիներին, այրվել են ղպտիների (եգիպտացի քրիստոնյաներ) և մահմեդականների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով: Բախումները տեղի են ունեցել Կահիրեի Ազ-Զարաիբ թաղամասում, հաղորդում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը՝ հղում կատարելով արաբական ԶԼՄ-ներին:
Բախումները սկսվել են ղպտի և մահմեդական երեխաների միջև տեղի ունեցած վեճի պատճառով, որին միջամտել են մեծահասակները, որոնց թիվը գնալով աճել է և կիրառվել է հրազեն: Ոստիկանությունը կարողացել է դադարեցնել բախումները և վերականգնել հասարակական կարգը, սակայն գերազանցապես ղպտիներով բնակեցված Ազ-Զարաիբ թաղամասումիրավիճակը շարունակում է լարված մնալ, նշում է «Էլաֆ» արաբական լրատվական կայքը:
Որոշ դիտորդներ նշում են, որ միջկրոնական բախումների խթանը ամենևին էլ երեխաների վեճը չէ, այլ Եգիպտոսի իշխանությունների որոշումը, ըստ որի՝ նախօրեին ազատ էր արձակվել 48 մահմեդական, ովքեր մեղադրվում էին նախորդ տարի Իմբաբայի ողբերգական դեպքերի հրահրման և սադրանքի մեջ: Ազատ արձակվածների մեջ է և գործով հիմնական մեղադրյալը` սալաֆիթական շեյխ Աբու Յախյան:









