ՄԻՊ զեկույցին ամենից տարօրինակը պատասխանել է ՏՄՊՊՀ-ն. Կարեն Անդրեասյան

16:30 • 06.04.12

Մարդու իրավունքների պաշտպանի` տարբեր գերատեսչական մարմիններին ուղարկած 2011թ. զեկույցին ամենից տարօրինակը, մարդու իրավունքների պատպան Կարեն Անդրեասյանի խոսքով, պատասխանել է Տտնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ):

ՏՄՊՊՀ-ին տարօրինակ է թվացել այն, որ պաշտպանը «Ալեքս Գրիգ» ընկերությանը տուգանելուց հետո պահանջում է, որ այն շուկայից հանի կեղծ օղիները:

«Կեղծ օղիները պետք է հանել շուկայից, տվյալ դեպքում տնտեսվարողի չենթարկվելու՝ շուկայից չհանելու համար կարող է տուգանել հանձնաժողովը:
Այս է հանձնաժողովի թերացումը, չեմ հասկանում, թե ինչու է պարոն (Արտակ) Շաբոյանը դժգոհ մեր զեկույցից»,- ասաց Անդրեասյանը:

Օմբուդսմենը պարզաբանեց, որ զեկույցում անդրադարձել են մոտ 200 մարդու իրավունքների խախտումներին:

ՄԻՊ գրասենյակի զեկույցի վերաբերյալ Ոստիկանության արձագանքը Կարեն Անդրեասյանը դրական է գնահատում։ «Ասել են, որ կա պրոբլեմ և կտան օրենսդրական լուծում»,- ասաց Անդրեասյանը:

Անդրադառնալով զեկույցի վերաբերյան Կրթության և գիտության նախարարության պատասխանին, պաշտպանը նշեց, որ այս անգամ այն տարօրինակ չէր:

Պաշտպանը հույս հայտնեց, որ այսուհետ գերատեսչությունները ուշադրություն չեն դարձնի զեկույցի «ստորակետի, կետի, տառի» վրա։

Նա նշեց, որ ընտրությունների համար կպատրաստեն ևս մեկ զեկույց, ինչի համար կփորձեն հայթայլել լրացուցիչ ռեսուրսներ: