Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտն արդեն պատրաստվել է քարոզարշավին

16:54 • 06.04.12

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը քարոզարշավին և ընտրական գործընթացին արդեն պատրաստըվել է և ապրիլի 9-ից 20 շրջիկ մեքենաներով կարձագանքի քաղաքացիների ահազանգերին, այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց մարդու իրավունքների պաշտօան Կարեն Անդրեասյանը:

Նա նշեց, որ քաղաքացիները կարող են նաև 116 անվճար թեժ գծին զանգահարել և հայտնել իրենց դժգոհությունների մասին: Բացի այդ, պաշտպանի գրասենյակը նախատեսել է նաև 6 գրասենյակ բացել մարզերում, որոնք սակայն միայն ընտրություների ընթացքում չեն գործելու:

Պաշտպանը համոզված է, որ իրենց որևէ ուժի կողմից քաղաքական գործընթացների ներքաշելու փորձերը, չեն կարող հաջողություն ունենալ:

«Ես ունեմ մի շերտ, որտեղ պաշտպանված եմ, դա իրավական շերտն է»,- նշեց Անդրեասյանը:

Թե որքան արագ կկարողանան արձագանքել քաղաքացիների ահազանգերին հարցին, պաշտպան ասաց. «Կաշառքի, բռնության, ընտրակեղծիքի և այլ ահազանգերի դեպքում կկարողանանք հայտնվել 40-45 րոպեում»: Պաշտպանը նշեց, որ իրենց լիազարությունների մեջ է մտնում միայն խորհրդատվություն տալը և մարդկանց իրենց իրավունքների մասին տեղեկացնելը: