Քենիայի օդանավակայանների գործադուլը տրասնպորտային քաոս է առաջացրել

18:14 • 06.04.12

Քենիայի օդանավակայանների աշխատակիցների գործադուլը հանգեցրել է տարածաշրջանում տրանսպորտային լուրջ ընդհատումների՝ տեղական և միջազգային ավիահաղորդակցության շրջանում, հայտնում է «Բի-Բի-Սի»-ն:

Տեղական չվերթներից շատերը հետաձգվել են, իսկ միջազգայինները՝ տեղափոխվել են հարևան Տանզանիա:

Օդանավակայանների աշխատակիցները  աշխատավարձերի բարձրացում են պահանջում: 

Նշենք, որ կառավարությունը գործադուլը անօրինական է համարել: