Հայ երիտասարդները թուրքական հյուպատոսության մոտ ապրիլի 24-ին բողոքի ակցիա կանցկացնեն

11:33 • 06.04.12

Միացյալ Նահանգների Արևմուտքի Երիտասարդական Միությունը ապրիլի 24-ին Լոս Անջելեսի Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց կանցկացնի բողոքի ակցիա ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով: Այս մասին հայտնում է «Ասպարեզ»-ը:

Բողոքի ակցիան կմասնակցեն համայնքի ակտիվիստները և քաղաքացիական առաջնորդները, ովքեր կդատապարտեն Թուրքիայի Հանրապետության շարունակական ժխտողական քաղաքականությունը:

«Ապրիլը ոչ միայն Հայոց ցեղասպանության հիշատակման ամիս է, այլ նաև ցեղասպանության իրազեկման ամիս», - նշել է ակցիայի կազմակերպիչներից Լորի Թաշչյանը:

«Ինչպես հայերը, այնպես էլ ուրիշ ազգերի ներկայացուցիչները պետք է համախմբվեն՝ դատապարտելու մարդկության դեմ կատարված այս հանցագործությունը, մասնավորապես դրա վերջնական փուլը՝ մերժումը», - ասել է նա: