«Մուսուլման եղբայրների» առաջնորդը նախագահի թեկնածու է դարձել
Եգիպտոսի «Մուսուլման եղբայրության» առաջնորդ Հայրաթ Շատերը պաշտոնապես առաջադրվել է մայիսին կայանալիք նախագահական ընտրություններում: Շատերի կողմնակիցները ցնծությամբ դիմավորել են նրան Կահիրեի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ:
64 տարիների ընթացքում «Մուսուլման եղբայրները» արգելված են եղել Եգիպտոսում, իսկ այժմ երկրի խորհրդարանում հիմնական քաղաքական ուժն են համարվում:
Առաջադրելով Շատերին, շարժումը խախտել է նախկինում տրված խոստումը՝ նախագահական մրցավազքին չմասնակցելու մասին՝ եգիպտական հեղափոխության «հաջողությունը ապահովելու նպատակով»:









