Հյուսիսային Կորեայում բացվել է երկրի խոշորագույն ՀԷԿ-ը
Երեկ Հյուսիսային Կորեայում բացվել է վերջին տարիների իր ամենախոշոր շինարարական նախագիծը՝ հսկա հիդրոէլեկտրակայանը, որը երկիրը կապահովի անհրաժեշտ էլեկտրաէներգիայով:
Չոնգչոն գետի ափին կառուցված կայանը, որի կառուցման համար 3 տարի է պահանջել, Հյ. Կորեայի նախկին առաջնորդի Կիմ Չեն Իրի մտահղացումն է: ՀԷԿ-ի բացումը` երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքում, գրում է Fox news-ը:
Մոտ ապագայում կսկսվի երկրորդ ՀԷԿ-ի կառուցումը:









