Պրահայում հայերն Ալիևի կեցավայրի դիմաց բողոքի ցույց են արել (տեսանյութ)
Ապրիլի 5-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Պրահա կատարած այցելության ժամանակը չեխահայ համայնքը բողոքի ակցիա է կազմակերպել:
Չնայած Պրահայում տեղացող հորդառատ անձրևին, չեխահայ համայնքի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ բողոքի ցույց են կազմակերպել Ալիևվի կեցավայրի առջև և պարզել «Ալիևը՝ բռնակալ է» «Ժողովրդավարությունը նավթից թանկ է», «Հայատյացությունն Ադրբեջանի քաղաքականությունն է» և նման այլ վերտառությամբ պաստառներ:
Չեխահայերի բողոքի ակցիան լայնորեն լուսաբանվել է տեղական ԶԼՄ-երի, այդ թվում հեռուստատեսությունների կողմից:









