Ռուս «ռեցիդիվիստ» հարբեցող վարորդներից մեքենաները կխլեն
Երկար քննարկումներից հետո, Ռուսաստանի Դաշնության Պետդումա կներկայացվի մի օրինագիծ, որն առավելագույն խիստ պատժամիջոցներ է նախատեսում անսթափ վարորդների համար, հայտնում է vz.ru-ն:
Ըստ օրինագծի` գինովցած վիճակում մեքենա վարելու համար բազմիցս տուգանված վարորդներին սպառնում է վարորդական իրավունքից ցմահ զրկում և մեքենայի խլում:
Պատգամավոր Վյաչեսլավ Լիսակովի խոսքով` կան այնպիսի «ռեկորդակիրներ», որոնք վարորդական իրավունքից զրկվել են 30, 60, նույնիսկ 86 տարով, սակայն նորից են գինովցած վիճակում մեքենայի ղեկին հայտնվում: «Այդ իսկ պատճառով, նմաններից պետք է ուղղակի մեքենաները խլել»,- ասել է նա:
Իհարկե, այս հանգամանքը քննարկման առարկա է դարձել իրավապաշտպանների կողմից, քանի որ մեքենան համարվում է մասնավոր սեփականություն, և միշտ չէ, որ այն պատկանում է նրան, ով վարում է մեքենան:









