Բախումներ Ստամբուլի փողոցներում
Ստամբուլի Շիշլի թաղամասի փողոցները երեկ գիշեր վերածվել են մարտի դաշտի: Մի խումբ դիմակավորված անձինք շրջել են փողոցներում և հրկիզել ամեն հնարավորը` աղբամանները, փողոցային առևտրի սեղանները:
Ոստիկանական զրահապատ մեքենաներով դեպքի վայր ժամանած ոստիկանների ուղղությամբ մոլոտովյան կոկտեյլներ են նետել:
Երթևեկությունը դադարեցվել է: Ոստիկանությունը կարողացել է ձերբակալել խմբի մի քանի անդամի, սակայն ոմանց հաջողվել է փախչել:
Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, ոստիկանությունը ձերբակալվածների մասին տեղեկություններ չի հաղորդել: Նշվում է միայն, որ դեպքի վայրից փախուստի դիմածները հետախուվում են:









