Տեխասում հզոր տորնադոն 1100 տուն է ոչնչացրել

10:51 • 06.04.12

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում երեկշաբթի մոլեգնած հզոր տորնադոյի հետևանքով, մի շարք քաղաքներում մոտ 1100 տուն է փլուզվել, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը, հավելելով, որ աղետը դարձել է 13 մարդու մահվան պատճառ:

Բնական աղետից ամենաշատը տուժած Դալաս քաղաքի հազարավոր բնակիչներ մինչ օրս բնակվում են ժամանակավոր կացարաններում: