Ռուսաստանը կատարելագործում է С-400 զենիթահրթիռային համակարգը

23:15 • 06.04.12

Զենիթահրթիռային С-400 «Տրիումֆ» համալիրը մոտ ժամանակներում արդիականացված և կատարելագործված հրթիռներով կհամալրվի, այս մասին, «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ, այսօր հաղորդել է ՌԴ ՌՕՈՒ հրթիռային զորքերի հրամանատար գեներալ-մայոր Վիկտոր Գումեննին:

«Նոր հրթիռը, որը նախատեսված է С-400 «Տրիումֆ»-ի համար արդեն պատրաստ է: Առաջիկայում այն կներգրավվի մարտական հերթապահություն իրականացնող գնդերի սպառազինության մեջ», - ասել է գեներալը:

Գեներալ-մայոր Վիկտոր Գումեննին նշել է. «Հրթիռը ոչ միայն պատրաստ է, այլ նաև արդեն արտադրվում է, չնայած մենք դեռ շարունակում ենք այն փորձարկել: Հրթիռի հայտարարագրված տակտիկա-տեխնիկական հնարավորությունները հաստատված են և հաստատվում են փորձարկումների ժամանակ»: