ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրների հետ ՀՀՊ միասնական համակարգ կստեղծի
Ամերիկյան իշխանությունները Պարսից ծոցի երկրների հետ հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) միասնական համակարգ ստեղծելու շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, որն «ազդանշան» է իրանական իշխանությունների համար, հայտնել է Բահրեյնի արտաքին գործերի նախարար շեյխ Հալիդ Ահմադ ալ-Հալիֆը:
Վաշինգտոնի հետ խորհրդացություններ են վարում Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները, Կատարը, Օմանը, Բահրեյնը և Քուվեյթը:
«ՀՀՊ համակարգը մեր համագործակցության հիմքն է: Մենք ԱՄՆ-ի հետ կքննարկենք մանրամասները, և մինչև հունիս այս մասին վերջնական որոշում կընդունենք»,- ասել է նախարարը:
Խոսքը, մասնավորապես, տարածաշրջանում միասնական ռադարային ցանցի ստեղծման ու տեղեկությունների փոխանակման մասին է: Սաուդյան Արաբիայում ու ՄԱԷ-ում արդեն տեղակայված են Patriot ՀՀՊ համալիրներ: Միասնական ՀՀՊ-ն կուղղվի առաջին հերթին հնարավոր հարձակումներից նավթահանքերի ու տերմինալների պաշտպանությանը:
«Մենք Իրանից բացի, այլ սպառնալիքներ չունենք: Մեր պայմանավորվածությունն այդ երկրի համար լավ ազդանշան կլինի»,- ասել է նախարարը:









