ԱՄՆ-ն Մալիում ինքնահռչակված պետության անկախությունը չի ճանաչում

23:58 • 06.04.12

ԱՄՆ-ն մտադիր չէ Մալիի տարածքում տուարեգների ինքնահռչակ պետության անկախությունը ճանաչել, հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը՝ հղում կատարելով պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելին:

Ուրբաթ առավոտյան «Ազավադի ազատագրության ազգային շարժում» կազմակերպության ներկայացուցիչները Ազավադի (Մալիի հյուսիսում, տուարեգ ցեղերի պատմական հայրենիք) անկախությունն են հռչակել:

«Մենք մերժում ենք իրենց անկախության հռչակագիրը և կրկնում ենք Մալիի տարածքային ամբողջականության մեր կոչը», - հայտարարել է Վենտրելը: