Սուրբ Զատիկից առաջ բանջարեղենը թանկացել է

18:00 • 06.04.12

Սուրբ Զատիկի տոնին ընդառաջ, որը նշվում է ապրիլի 8-ին, բանջարեղենը բավական թանկացել է, իսկ որոշ դեպքերում՝ կրկնակի ։

Այսպես, եթե դեռ մեկ շաբաթ առաջ կանաչ սոխի գինը տատանվում էր 170-180 դրամի սահմաններում, ապա այժմ այն կարելի է գնել 300-400 դրամով։

Եթե նախատոնական ժամանակաշրջանում մեկ կապոց թարխունն արժեր 80 դրամ, ապա այժմ այն հասել է 150 դրամի, իսկ 1 կապ համեմի ու մաղադանոսի գինը 180-200 դրամից հասել է 250-280 դրամի:

Այս տարի աննախադեպ աճել են ճաշատեսակների համար օգտագործվող կանաչեղենի (սիբեխ, ճնճղապաշար, սպանախ) գները: Մեկ կգ սիբեխի գինը շուկայում հասնում է մինչև 4500 դրամի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած այն թանկացել է մոտ 2000-2500 դրամով:

Ճնճղապաշարի գինը նախկինում միշտ տատանվել է 300-500 դրամի սահմաններում, իսկ այս տարի այն արժի շուրջ 1500 դրամ:

Սպանախի և հազարի (մառոլ) գինը ևս թանկացել է մեկ կապը համապատասխանաբար արժի 200 և 300 դրամ: Երկու տեսակի կանաչեղենն էլ թանկացել են մոտ 50-100 դրամով:

Ի տարբերություն բանջարեղենի՝ խանութներում կայուն են ձվի և ձկան գները, սակայն շուկայում կարելի է գտնել մինչև 100 դրամ արժողությամբ ձու: