Ամերիկուհին ծեծել է «սեռական պարտականություններից» հրաժարված ընկերոջը
ԱՄՆ-ի բնակչուհի 18-ամյա Ինես Նունյեսը ծեծել է իր ընկերոջը, որ հրաժարվել է իր հետ սեքսով զբաղվել, տեղեկացնում է nbcmiami.com կայքը:
Երիտասարդը իրավապահ մարմիններին հաղորդել է, որ խնդիրները սկսվել են, երբ Ինեսին ասել է, որ չի ցանկանում սեքսով զբաղվել նրա հետ, քանի որ նա բավական տգեղ է:
Ոստիկանությանը տված ցուցմունքում, աղջիկը նշել է, որ իր ընկերոջն ընդամենը ապտակել է, քանի որ նա անհարգալից է վարվել իր հետ: Նունյեսը հավելել է, որ իր ընկերը բազմիցս իրեն ծեծել է, սակայն ինքը երբեք դրան լուրջ ուշադրություն չի դարձրել:
Ձերբակալված Նունյեսը 2500 դոլար տուգանքի դիմաց ազատ է արձակվել:









