Աշխարհի ամենամեծ առևտրի կենտրոնը 99%-ով դատարկվել է (լուսանկարներ, տեսանյութ)

16:43 • 06.04.12

Չինաստանի Դոնգուան քաղաքի աշխարհի ամենամեծ առևտրի կենտրոնը` New South China Mall-ը 99%-ով դատարկվել է, տեղեկացնում է «Օդիսենթրալ»-ը:

Կենտրոնի 2350 խանութներից գործում են միայն մի քանիսը: Տասնյակ շարժասանդուղքներ արդեն մի քանի օր է ինչ չեն շարժվել:

Օրական շուրջ 70 հազ այցելու ունեցող 2մլն 133հազ ք/մ մակերեսով հսկայական կառույցը կառուցվել է 2005թ.-ին:

Մասնագետների կարծիքով` դրա դատարկման հիմնական պատճառը կենտրոնի ղեկավարների սխալ բիզնես-քաղաքականությունն ու լիզինգից առաջացած պարտքերը:

«Չինացիները առևտուր անել շատ են սիրում, հատկապես միջազգային բրենդներ և ներմուծված արտադրանք»,- ասել է փորձագետ Դեվիդ Հենդը, հավելելով, որ հսկա առևտրի կենտրոնի դատարկման պատճառը ղեկավարների անփորձությունն էր:
 

New South China Mall2 550x412 Build It and They Wont Come   Worlds Largest Shopping Mall Is 99% Empty

New South China Mall3 550x412 Build It and They Wont Come   Worlds Largest Shopping Mall Is 99% Empty