Ախալքալաքում դրվել է Բաքու- Թբիլիսի- Կարս երկաթգծի նոր կայարանի հիմքը

14:15 • 07.04.12

Վրաստանի Ախալքալաք քաղաքից 5 կմ հեռավորության վրա պայթեցվել է Բաքու- Թբիլիսի- Կարս երկաթգծի կառուցման աշխատանքներին խոչընդոտող, 2 հազ մետր բարձրությամբ տեղամասը:

APA գործակալության համաձայն` Վրաստանի տարածաշրջանային ու ենթակառուցվածքների զարգացման նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին և «Ազերյոլսերվիս» ՍՊԸ նախագահ Ջավիդ Գուրբանովն այցելել են շինհրապարակ, որտեղ դրվել է նոր երկաթուղային կայարանի հիմքը:

Նախարարի խոսքով` շինարարական աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի, ինչից հետո, աշխատանքով կապահովվի տեղի 550 բնակիչ, իսկ Բաքու-Թբիլիսի -Կարս երկաթգծի Մարաբդա- Կարցախի հատվածում աշխատանքով կապահովի 4 հազ մարդ: