Բրիտանական եկեղեցուն տուգանել են աղմուկի համար
Մեծ Բրիտանիայի Բասֆորդ քաղաքի «Նոր սերնդի» եկեղեցու հոգևորականին տուգանել են եկեղեցական արարողությունները աղմկոտ կազմակերպելու համար, տեղեկացնում է MSN News-ը։
Եկեղեցու մոտակայքում բնակվող քաղաքացիները բողոքել էին դատարանին, որ եկեղեցու հոգևորական Սին Սամուելի կատարած արարողությունները խանգարում են իրենց անդորրը։
Դատարանը հաշվի առնելով քաղաքացիների բողոքը եկեղեցու տնօրինությանն ու Սամուելին տուգանել է 630 ֆունտ ստեռլինգով։









