Արգենտինայում ավտոբուս է ընկել ձորակը. 12 զոհ

11:14 • 07.04.12

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսից 1.7 հազ կմ դեպի հյուսիսարևմուտք ավտոբուս է ընկել 4մ-անոց ձորակը։ Վթարի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հավելելով, որ զոհվածների թվում 3 երեխա կա։

Ավելի քան 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Potosi ընկերության երկհարկանի ավտոբուսում եղել է 66 մարդ։ Ավտոբուսն Վիլազոնից ուղևորվել է Բուենոս Այրես։

Ոստիկանության տվյալներով՝ միջադեպի պատճառ է դարձել վտանգավոր հատվածում երթևեկության համար նախատեսված արագության գերազանցումը։

Արգենտինացիներից բացի, ավտոբուսում եղել են Բոլիվիայի, Գերմանիաի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Պարուի և Իսպանիայի քաղաքացիներ։