Ռուսաստանում 200 կալանավորի` ինքնասպանության փորձի առթիվ ստուգումներ կանցկացվեն
Ռուսաստանի Դաշնության Լգով քաղաքի գաղութում օրերս մոտ 200 կալանավոր կտրել են իրենց երակները` պահանջելով գաղութի նոր պետ Յուրի Բուշինի հրաժարականը: Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, այսօր նրանք հարձակվել են հսկիչի վրա:
Այս փաստով Հասարակական հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են նաև բժիշկներ, ստուգումներ կիրականացնի բանտում:
Յոթ տարի առաջ գաղութի պետ Բուշինը պաշտոնից հեռացվել էր բանտարկյալներին ծեծի ենթարկելու փաստով հարուցված քրեական գործի արդյունքում: Վերադառնալով պաշտոնին` նա խոստացել է վրեժխնդիր լինել կալանավորներից:









