Շոտլանդացի հավատացյալներն այսուհետ խաչ կկրեն
Շոտլանդիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը կոչ է արել բոլոր հավատացյալներին այսուհետ խաչ կրել, տեղեկացնում է «Բի ԲԻ Սի»-ն։
Կարդինալ Քիթ Մայքլ Պատրիկ Օ՛ Բրայանի խոսքերով՝ այդպես հավատացյալները կցուցադրեն, որ փորձում են ապրել «Սուրբ Գրքի» օրենքներով։
Ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարան էին դիմել երկու բրիտանուհի, որոնց աշխատանքի վայրում արգելել էին խաչ կրել։ Իսկ երկու տարի առաջ մի խումբ բրիտանացի եպիսկոպոսներ կոչ էին արել երկրի իշխանություններին երկրում կրոնը քարոզելու համար միջոցներ ձեռնարկել։









