Գազայում 3 անձի կախաղան են բարձրացրել Իսրայելի հետ համագործակցելու համար
Գազայում Համաս խմբավորման ղեկավարները կախաղան են բարձրaցրել երեք պաղեստինցիների, որոնք մեղադրվում են Իսրայելի հետ համագործակցելու համար, տեղեկացնում է «Ալ Արաբիա»-n։
Պաղեստինի ՆԳ նախարարության հաղորդագրությունում նշվում է, որ Գազայի «Անվտանգության կենտրոնում» երեք մարդ է կախաղան բարձրացվել։
Այս տարվա ընթացքում սա առաջին դեպքն է երբ իսլամիստական շարժումը Իսրայելի հետ համագործակցելու համար մահապատիժ է ի կատար ածում։
Մահապատժի ենթարկվածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։









