Բելգիայում ուղղաթիռ է ընկել. 2 զոհ
10:17 • 07.04.12
Երեկ երեկոյան Բելգիայի Լյեժ քաղաքում ուղղաթիռ է ընկել։ Վթարի հետևանքով զոհվել է 2 մարդ, տեղեկացնում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը։
Ուղղաթիռը դիպչել է ճոպանողու պարանին և կորցնելով հավասարակշռությունը ընկել գետնին։
Ուղղաթիռում եղել է 2 մարդ՝ օդաչուն և մի լուսանկարիչ, ով քաղաքային լուսանկարներ էր անում։
Placeholder









