Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել, բայց երբեք չի անի. պատգամավոր
Իրանցի պատգամավոր Ղոլամրեզա Մեշբահի Մողադամը հայտարարել է, որ Իրանը միջուկային զենք արտադրելու համար բավարար գիտելիքներ և գիտական ներուժ ունի, սակայն երբեք նման բան չի անի: Այս մասին հայտնում է foxnews.com-ը:
Մողադամը ասել է, որ Իրանը կարող է հեշտությամբ արտադրել բարձր հարստացված ուրան, որը կրառվում է ատոմային ռումբեր ստեղծելու նկատակով, բայց դա Թեհրանի քաղաքականությանը հարիր չէ:
Սա առաջին դեպքն է, երբ հայտնի իրանացի պատգամավորը հրապարակավ հայտարարում է, որ Իրանը ունի տեղնոլոգիական ներուժ ատոմային ռումբ ստեղծելու համար:
Այնուամենայնիվ, նրա հայացքները չեն արտացոլում իրանական կառավարության քաղաքականությունը, հայտնում է foxnews.com-ը::









