Լոնդոնում ներկայացվել է Օլիմպիական դրոշմանիշների նախագիծը

09:39 • 07.04.12

Լոնդոնում ներկայացվել է այս տարի կայանալիք Օլիմպիական խաղերի պաշտոնական դրոշմանիշների նախագիծը, տեղեկացնում է «Բի Բի Սի»-ն։

Դրոշմանիշների վրա միայն ոսկե մեդալ նվաճած մարզիկների կամ մարզական թիմի լուսանկարները կլինեն։

1993թ.-ի «Լավագույն թեթևաթլետ» մրցանակի հաղթող Սալի Հաննելը, ներկա լինելով միջոցառմանը ասել է. «մարդիկ չեն հավատա իրենց աչքերին, երբ իրենց լուսանկարները տեսնեն դրոշմանիշների վրա»։

2012թ. ամառային «Օլիմպիական խաղերի» բացումը կկայանա հուլիսի 27-ին, այդ օրվանից վաճառքի կհանվեն հատուկ դրոշմանիշներ` «Բարի գալուստ Օլիմպիական խաղեր» գրությամբ։