Ի՞նչ էր ուղարկել Օբաման Իրանին Էրդողանի միջոցով

11:43 • 07.04.12

Մի շարք արևմտյան լրատվամիջոցների հայտնի է դարձել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի` Իրանին ուղարկված գաղտնի նամակի բովանդակությունը, որն Իսլամական Հանրապետության Այաթոլա Ալի Համենեիին էր փոխանցել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Իրան այցի ընթացքում:

Նամակում նշվել է, որ ԱՄՆ-ը դեմ չէ Իրանի կողմից խաղաղ նպատակներով միջուկային ծրագրի ստեղծմանը, եթե այն ռազմական տարրեր չի պարունակում:

Սակայն, ինչպես նշվում է The Washington Post-ում, նամակից չի հասկացվում` Վաշինգտոնը դեմ է, արդյոք, Իրանի կողմից ուրանի հարստացման աշխատանքներին: Թերթի համաձայն` այս հարցը կքննարկվի ապրիլի 13-14-ին կայանալիք Իրանի ու միջնորդ «վեցյակի» միջև բանակցությունների ընթացքում: