Պենտագոնի ղեկավարը պետբյուջեի հաշվին ցոփ ու շվայտ կյանք է վարում

12:26 • 07.04.12

Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Լեոն Պանետան անձնական նպատակներով օգտագործել է գերատեսչության ավիապարկը, որն ԱՄՆ պետբյուջեին արժեցել է մոտ 1 մլն դոլար, հայտնում է Associated Press-ը:

Այս գումարը գոյացել է Պանետայի` Կալիֆորնիա հաճախ իրականացվող թռիչքների արդյունքում, որտեղ ապրում է նրա ընտանիքը:

Պենտագոնի ղեկավարը հայտնել է, որ կփոխհատուցի բյուջեին հասցված վնասը: Նման իրավիճակների համար նախատեսված բանաձևի համաձայն, նա Պենտագոնին կփոխհատուցի 17 հազ դոլար:

Քննադատները բարձրաձայնում են ռազմական գերատեսչության ղեկավարի կեղծավորության մասին, ով Կոնգրեսին առաջարկում է կրճատել Պենտագոնի բյուջեն, սակայն ինքն անձամբ հարկատուների հաշվին վարում է ցոփ ու շվայտ կյանք: