Սերժ Սարգսյանն աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ (տեսանյութ, լուսանկարներ)

12:19 • 07.04.12

Այսօր Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում է Շիրակի մարզում։ Առաջին այցը Գյումրիի Ախուրյան համայնքն էր։

Ինչպես տեղեկացնում է Tert.am-ի թղթակիցը՝ Սերժ Սարգսյանը ծանոթացավ կառուցվող բնակելի շենքերի շինարարությանը, այնուհետև զրուցեց տեղում հավաքված բնակիչների հետ։

Սերժ Սարգսյանն այս պահին ծանոթանում է Մուշ2 և Անի թաղամասերում 2008-2012 թթ. ծրագրի շրջանակներում իրականցված և ընթացիկ աշխատանքներին։

Ախուրյանում կառուցվում է 3 բնակելի շենք՝ 104 բնակարանով։ Շենքը շահառուներին կհանձնվի 2013թ. առաջին եռամսյակում։

Լրագրողների հետ զրույցում «Գլենդել Հիլզ» ընկերության Շիրակի մարզի պատասխանատու Միքայել Ներսիսյանն ասաց, որ շենքը կառուցվում է 9 բալանոց սեյսմակայունությամբ և համապատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին։
Ըստ նրա՝ լինելու են նաև ասֆալտապատման աշխատանքներ։

Սերժ Սարգսյանն այնուհետև կլինի Գյումրի բժշկական կենտրոնում և կծանոթանա կենտրոնի շինաշխատանքներին։
Նախագահին ուղեկցում է տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։