Գյումրիում Սերժ Սարգսյանն այցելել է ավստրիական հիվանդանոց

14:21 • 07.04.12

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր Շիրակի մարզ կատարած այցի շրջանակներում եղավ նաև Գյումրիում կառուցվող ավստրիական մանկական նորակառույց հիվանդանոցում, որտեղ Կանանց և մայրության տոնի առթիվ շնորհավորեց հիվանդանոցի բուժանձնակազմի գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին՝ նրանց հանձնելով ծաղկեփնջեր:

Ինչպես հաղորդում է Tert.am-ի թղթակիցը՝ բժշկական արդի սարքավորումներով զինված բուժհիմնարկի նոր մասնաշենքի հնարավորություն է տալիս սպասարկել ողջ Շիրակի մարզին, հարակից մարզերին ու Ջավախքի բնակչությանը: Այսուհետ այս տարածաշրջաններից ստիպված չեն լինի բուժման համար այցելել մայրաքաղաք:

Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման բաժնի տնօրեն Գուրգեն Դումանյանը նշեց, որ հիվանդանոցի նոր մասնաշենքի շինարարությունն ավարտին կհասցվի այս տարվա մայիսին:

Ավստրիական հիվանդանոցի նոր մասնաշենքի շինարարությունն իրականացվում է Համաշխարհային բանկի կողմից տրամադրված 5,1 մլրդ դրամի միջոցների հաշվին: