Էջմիածնում «Ֆոլցվագեն»-ը շրջվել է. վարորդը հիվանդանոցում մահացել է (լրացված)

00:20 • 07.04.12

Այսօր՝ 23.00-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Էջմիածին-Մասիս ավտոճանապարհի 5-րդ կմ-ի հատվածում Էջմիածնի բնակիչ, 54-ամյա Արայիկ Մարգարյանը, վարելով «Ֆոլցվագեն» մակնիշի 31 ՍՍ 153 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել:

Դեպքի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադը Ա.Մարգարյանին մարմնական վնասվածքներով տեղափոխել է Էջմիածնի քաղաքային հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի տեսուչները՝ հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քննիչի որոշմամբ, վթարված ավտոմեքենան տեղափոխվել է Վաղարշապատի ՃՈ տուգանային հրապարակ:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ հիվանդանոցում գիտակցության չգալով Ա.Մարգարյանը մահացել է: