Հեղեղում Բրազիլիայում. 4 զոհ
Բրազիլիայի Ռիո դե Ժանեիրո նահանգում տեղատարափ անձրևից առաջացած հեղեղի և սողանքի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ աղետից առավել շատ տուժել են Թերեզոպոլիս քաղաքի բնակիչները։ Տեղումների հետևանքով լեռնային կեղտոտ հոսքը միանգամից 7 վայրում սողանք է առաջացրել, որի տակ մարդիկ կարող են լինել։
Աղետի հասցրած նյութական վնասի չափը ճշտվում է։ Նշվում է, որ Ռիո դե Ժանեիրո քաղաքում էական տեղումներ չեն գրանցվել։
Հիշեցնենք, որ 2011թ. նույն նահանգում հեղեղի հետևանքով զոհվել էր ավելի քան 900 մարդ, ինչը համարվում է Բրազիլիայի պատմության ամենախոշոր բնական աղետը։









