Սիրիայում վերսկսվել են ռազմական գործողությունները. կա 70 զոհ

17:41 • 07.04.12

Այսօր ռազմական գործողությունների արդյունքում Սիրիայում զոհվել է առնվազն 70 մարդ, այս մասին հաղորդում է «Բի–Բի–Սի»–մ:

Ըստ սիրիացի ընդիմադիրների տարածած տեղեկությունների՝ կառավարական զորքերը փորձել են գրոհով վերցնել Լաթամն քաղաքը:
Գնդակոծման են ենթարկվել նաև Հոմսի մի քանի շրջաններ:

Մարտական գործողություններն իրականացվել են անկախ այն փաստից, որ ՄԱԿ- ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը քննադատել էր ցուցարարների դեմ շարունակվող հարձակումները:

Հիշեցնենք, որ ՄԱԿ–ի տվյալներով Սիրիայում բանակի և ընդդիմադիրների միջև ընդհարումների արդունքում ավելի քան 9000 մարդ է սպանվել։