Սիրիայի իշխանությունները քաղաքներից զորքը դուրս չեն բերում, այլ տեղից տեղ են նետում. դեսպան
Սիրիայի իշխանությունները չեն կատարում բնակավայրերից զորքի դուրսբերման պարտավորությունները, այլ պարզապես մեկ քաղաքից մյուսն են տեղափոխում դրանք, հայտարարել է Սիրիայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Ֆորդը: Նա նման հայտարարությամբ է հանդես եկել Facebook սոցիալական ցանցում` տեղադրելով այնտեղ մի շարք լուսանկարներ, որոնք փաստում են իր խոսքերը:
Արբանյակից ստացված լուսանկարներում պատկերված են սլաքներ, որոնք, ըստ նրա, մատնանշում են ռազմական տեխնիկան: Ամերիկացի դիվանագետի խոսքով, ով փետրվարին դեսպանատան փակվելուց հետո վերադարձել է Վաշինգտոն, Դաել քաղաքից տանկերն իսկապես դուրս են բերվել, սակայն «սիրիական իշխանությունները դրանք ուղղել են Զիրդանա քաղաք»:
«Այս քայլը չի նշանակում ռազմական գործողությունների դադարեցում, ինչը պետք է դառնար ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի (ԱԵԼ) հատուկ պատվիրակ Քոֆի Անանի` Սիրիայի հարցով առաջարկների իրականացման առաջին քայլը»,- ասել է դիվանագետը:
Ըստ նրա` Սիրիայի ռեժիմն ու ժողովուրդը պետք է գիտակցեն, որ ԱՄՆ-ն ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը»:
«Ռեժիմին չի հաջողվի թաքցնել իրականությունը»,- ասել է Ֆորդը:
Վերջին օրերին կտրուկ ավելացել է Թուրքիա սիրիացի փախստականների թիվը:
Սիրիայում մեկ տարուց ավել է բախումներ են ընթանում հակակառավարական զորքի ու նախագահ Բաշար ալ Ասադի հակառակորդների միջև: Այս ժամանակահատվածում, ըստ ՄԱԿ-ի վերջին տվյալների, զոհվել է ավելի քան 9 հազ մարդ:









