Սիրիայի և Լիբանանի սահմանին ավտոբուս է պայթեցվել. կան զոհեր և վիրավորներ
Սիրիայի և Լիբանանի սահմանին մոտ գտնվող Մաշարիլ ալ Քաա շրջանում ուխտագնացների ավտոբուս է հարձակման ենթարկվել: Տեղեկություններ կան տասնյակ տուժածների մասին:
Ինչպես տեղեկացնում է լիբանանյան LBC հեռուստաընկերությունը, հարձակման հետևանքով 7 մար է զոհվել, որոնցից 6-ը Սիրիայի, իսկ մեկը Լիբանանի քաղաքացիներ են: Նշվում է առնվազն 21 վիրավորի մասին:
Լիբանանի անվտանգության ուժերը տեղեկացնում են, որ ավտոբուսի վրա ռումբ են նետել:
Ավտոբուսում լիբանանցի ուխտագնացներ են եղել` Հերմել շրջանից, ովքեր ուղևորվում էին Իրաքի շիական ուխտավայրեր:
Միջադեպը տեղի է ունեցել լիբանանյան սահմանը հատելուց անմիջապես հետո: Դեպքի մանրամասները ճշտվում են:









