Չինացին iPad-ի համար վաճառել է երիկամը

12:54 • 07.04.12

Չինացի 17-ամյա մի երիտասարդ iPad պլանշետային համակարգիչ գնելու նպատակաով վաճառել է իր երիկամը, տեղեկացնում է News.com.au կայքը։

Այս երևույթը Չինաստանում շատ տարածված է դարձել, մասնավորապես՝ Չինաստանի կենտրանական հատվածում արդեն 5 դեպք է գրանցվել, երբ iPad գնելու նպատակով երիտասարդները փորձել են վաճառել իրենց օրգանները։

Նշվում է, որ Չինաստանում շուրջ 1.5մլն մարդ օրգանների փոխպատվաստման կարիք ունի։