«Փողակռիվ». ամերիկուհուն գործընկերները թույլ չեն տալիս ստանալ շահած 656 մլն դոլարը
Ամերիկյան Մերիլենդ նահանգի բնակչուհին 656 մլն դոլար է շահել հեղինակավոր Mega Millions վիճակախաղում, սակայն գումարը չի կարողանում ստանալ` գործընկերների պատճառով, գրում է Huffington Post-ը:
Մերլինդ Ուիլսոնն աշխատում է McDonald's ռեստորանում: Նրա խոսքով` վիճակախաղի տոմսը նա պահել է աշխատավայրում «հուսալի» վայրում: Սակայն նրա գործընկերները մեղադրում են յոթ երեխաների մորը ստի մեջ: Նրանց խոսքով` շահումը միայն նրանը չէ, այն պատկանում է ևս 14 աշխատակցի, որոնք բոլորով են գնել տոմսը:
«Երբ գործընկերներս հանդարտվեն, կգնամ ու կվերցնեմ տոմսը»,- ասել է կինը:
Ամերիկյան օրենքների համաձայն` աշխատավայրում հարկերի մուծման արդյունքում հաղթողին կհասնի գումարի ընդամենը 105 մլն-ը: Սակայն Mega Millions վիճակախաղի ներկայացուցիչները հրաժարվում են Ուիլսոնին հաղթող ճանաչել` ժամանակին տոմսը չներկայացնելու պատճառով:









