Հայտնի է ԱՄՆ-ում բնակելի տների վրա կործանիչի անկման պատճառը

14:43 • 07.04.12

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Վիջինիա Բիչ քաղաքում F/A-18D Superhornet կործանիչը բնակելի տների վրա է ընկել տեխնիկական անսարքության պատճառով, հայտնում է CNN հեռուստաալիքը` վկայակոչելով ԱՄՆ ռազմածովային ուժերին:

Կապիտան Մարկ Վայսգերբերի խոսքով` թռիչքի ժամանակ վառելիքի արտահոսք է տեղի ունեցել, ինչը «տեխնիկական անսարքության ցուցանիշ» է:

Ինքնաթիռի անկման հետևանքով բռնկված հրդեհից ամբողջությամբ այրվել է 4 շինություն, վնասվել են հարակից բնակելի տները: Ըստ Sky News-ի` 3 մարդու ճակատագիրն անհայտ է: Վնասվածքներ է ստացել 2 մարդ, որոնցից մեկը` օդաչու: Ավելի վաղ հաղորդվում էր 3 վիրավորի մասին:

Մի քանի մարդ էլ բժշկի օգնությանն է դիմել վթարի արդյունքում բռնկված հրդեհի ծխից թունավորման պատճառով: