Զինյալները հարձակվել են Եմենի օդանավակայանի վրա

17:24 • 07.04.12

Մի խումբ զինյալներ հարձակվել են Եմենի մայրաքաղաք Սանայի օդանավակայանի վրա, ինչի արդյունքում դադարեցվել է կառույցի աշխատանքը, հայտնում է «Ալ Ջազիրա»-ն:

Պաշտոնական աղբյուրների համաձայն՝ հարձակումը իրականացվել է նախկին նախագահ Ալի Աբդալահ Սալեհի կողմանկից ցեղերի կողմից:

«Ալ Ջազիրա»-ի հետ հեռախոսազրույցում, տեղական լրագրողներից մեկը քաղաքում ստեղծված իրավիճակը գնահատել է որպես «ծայրահեղ լարված»: