Anonymous-ի հաքերների հերթական թիրախը Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքն է

19:25 • 08.04.12

Anonymous հաքերական խմբավորումը ստանձնել է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարության պաշտոնական կայքի կոտրումը, գրում է Daily Mail-ը:

Twitter-ի միկրոբլոգերից մեկում տեղադրված հաղորդագրության համաձայն՝ կիբերհանցագործներն այս կերպ ցանկանում են իրենց դժգոհությունն արտահայտել կառավարության որոշման կապակցությամբ, ըստ որի՝ հնարավոր է քաղաքացիների ինտերնետային ակտիվությունը վերահսկել առանց դատական թույլտվության:
Իշխանություններն իրենց հերթին նշում են, որ օրենքի ընդունումը կնպաստի երկրում հանցագործությունների և ահաբեկչությունների կանխարգելման և բացահայտման հարցերում: