Արիզոնայում ռազմական ուղղաթիռ է վթարի ենթարկվել. կան վիրավորներ

14:24 • 08.04.12

Բրիտանական Chinook ուղղաթիռը ուսումնավարժական հավաքի ժամանակ վթարի է ենթարկվել Արիզոնայի անապատում, գրում է The Guardian-ը:
Կալիֆորնիայում ռազմածովային օդուժի կենտրոնի խոսնակ Միշել Դիի հաղորդմամբ, վթարի հետևանքով 7 հոգի վնասվածքներ են ստացել և տեղափոխվել են հիվանդանոց:
Այժմ հետաքննություն է անցկացվում վթարի պատճառները պարզելու ուղղությամբ:
Նշենք, որ տարածքի նպաստավոր բնակլիմայական պայմաններից ելնելով այստեղ ողջ տարին ուսումնավարժական հավաքներ են անցկացվում: