Հաղորդավարի վրա ձվեր են նետել ուղիղ եթերի ընթացքում (տեսանյութ)
Հունական TV1 հեռուստաալիքի հաղորդավար Պանայոտիս Վուրհասայի և նրա հյուրի ուղղությամբ ուղիղ եթերի ընթացքում նկարահանման տաղավար ներխուժած երիտասարդները յոգուրտ և ձվեր են նետել, գրում է РИА Новости-ին:
Հաղորդավարը չի փորձել որևէ կերպ դիմադրել, ուղղակի դեմքով շրջվել է դեպի պատը, սակայն նրա հյուրը հասցրել է ժամանակին ճողոպրել:
Երիտասարդների խուլիգանական քայլը պայմանավորված է այն փաստով, որ անցյալ շաբաթ Վուրհասան իր հաղորդման շրջանակներում հյուրընկալել էր նեոֆաշիստական կուսակցության ներկայացուցչին: Ենթադրվում է, որ խուլիգանական արարքի հեղինակները անարխիստներն են, ովքեր պայքարում են նեոֆաշիստների դեմ:
Նշենք, որ ավելի վաղ՝ հունվարին, մոտ 20 անարխիստներ էին ձերբակալվել Աթենքի ռադիոկայան անօրինական ներխուժման համար:









