Վրաստանի կենտրոնում խոշոր հրդեհի հետևանքով երկու հոգի է զոհվել, տարհանվել է ավելի քան 20 ընտանիք

15:29 • 08.04.12

Վրաստանի կենտրոնում՝ Ռութավելիի պողոտայում գտնվող բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով առաջացած ծխից խեղդվել և տեղում մահացել է ամուսնական մեկ զույգ. նրանց երեխայի կյանքը հաջողվել է փրկել:

Ինչպես տեղեկացնում է ghn.ge կայքը, ևս մի քանի հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Կրակը տարածվել է գրեթե ամբողջ շենքում, որտեղից տարհանվել են ավելի քան 20 ընտանիքներ:  Նախնական տեղեկություններով՝ այրվել է մոտ 2000 քմ տարածք: