Ռուս հոկեյիստը մահացել է խաղի ժամանակ

18:44 • 08.04.12

Ռուսաստանի Կրասնոյարսկի մարզում անցկացվող վետերանների հոկեյի մրցաշարի շրջանակներում տեղի ունեցած «Բայկալ» և «Յուննոստ» թիմերի խաղի ժամանակ մահացել է Օմսկը ներկայացնող «Յուննոստ» թիմի ներկայացուցիչ Գենադի Շեստակովը,հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մրցարշավի կազմակերպիչների հաղորդմամբ՝ խաղի 33-րդ րոպեին 52–ամյա հոկեյիստն իրեն վատ է զգացել և դուրս է եկել խաղից: Րոպեներ անց մարզիկը մահացել է: Տխուր միջադեպի արդյունքում մրցարշավի հետագա 2 խաղերը հետաձգվել են: