Հարավային Օսիայի ԿԸՀ-ն նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայացած է հայտարարել

16:01 • 08.04.12

Հարավային Օսիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կայացած է համարել երկրի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, գրում է РБК-ն:

ԿԸՀ-ի գլխավոր քարտուղար Իրինա Գուսիևայի հաղորդմամբ` քաղաքացիների 32.9 տոկոսն արդեն քվեարկել է: Նշենք, որ երկրում ընտրությունները կայացած են համարվում ընտրողների 30 տոկոսի մասնակցության դեպքում:
Հարավային Օսիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Վիտալի Գուսիևն իր հերթին հայտարարել է, որ մթնոլորտը ընտրատեղամասերում հանգիստ է և որևէ օրինազանցություն չի գրանցվել:

Նա նաև նշել է, որ 500-ից ավել անվտանգության աշխատակիցներ ներգրավված են ընտրատեղամասերում հասարակական կարգի պահպանման աշխատանքներում:

Հիշեցնենք,որ երկրում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել է այս տարվա մարտի 25-ին,ինչի արդյունքում երկրորդ փուլ են դուրս եկել Հարավային Օսիայում մարդու իրավունքների պաշտպան Դավիդ Սանակոևը և երկրի ներքին գործերի նախկին նախարար Լեոնիդ Թիբելյովը: