Ռուսաստանում 3-ամյա փոքրիկը փախել է մանկապարտեզից` հիվանդ մորը տեսակցելու համար

16:57 • 09.04.12

ՌԴ-ի Լենինգրադի մարզի Գատչինո քաղաքում 3-ամյա մի երեխա փախել է մանկապարտեզից` հիվանդ մորը տեսակցելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ըստ մարզային դատախազության` 3-ամյա փոքրիկն անհետացել էր մանկապարտեզի բակից ապրիլի 4-ին: Մորը կարոտած երեխան աննկատ դուրս է եկել մանկապարտեզից, նստել երթուղային տաքսի և շարժվել դեպի այն հիվանդանոց, որտեղ պառկած է նրա հիվանդ մայրը:

Տրանսպորտում փոքրիկը ծանոթի է հանդիպել, որոնք էլ նրան մոտակա մանկապարտեզն են տարել, իսկ արդեն այնտեղից նրան հանձնել են հորը:

Մանկապարտեզի դաստիարակն իր սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է: